Գլխավոր Ավելին

Լիլիթ Հարությունյանը ESGO 2025 կոնգրեսին աբստրակտ-պոստեր է ներկայացրել

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Oնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․ Լիլիթ Հարությունյանը Հռոմում մասնակցել է Օնկոգինեկոլոգիայի տարեկան կոնգրեսին (ESGO 2025):

Կոնգրեսի շրջանակներում Հարությունյանի ներկայացրած գիտական աշխատանքը՝ «Second look վիրահատությունների դերը ձվարանների ռեցիդիվող քաղցկեղի դեպքում՝ կախված ռեցիդիվի տեսակից» ներկայացվել է որպես աբստրակտ-պոստեր։

Հարությունյանը նշում է, որ կոնգրեսին մասնակցել են բժիշկներ բոլոր եվրոպական երկրներից, ձևաչափը ինտերակտիվ էր, ուղեկցվում էր հարցուպատասխաններով, քննարկումներով, կլինիկական դեպքերի քննարկմամբ: Կոնգրեսի շրջանակներում հիմնականում քննարկվել են բուժման նորագույն մեթոդներն ու ուղեցույցները։

Մասնակցությունը գիտաժողովին կարևոր և արդյունավետ էր նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման առումով։

×
facebook sharing button facebook